Հայազգի լուսանկարիչներ Վազգեն Մարտիրոսյանի եւ Կարեն Չախալյանի լուսանկարները National Geographic-ի կայքում ճանաչվել են համապատասխանաբար օրվա եւ շաբաթվա լավագույն լուսանկարներ։
Կարենի լուսանկարը դարձել է շաբաթվա լավագույնը փետրվարի 24-ին, իսկ Վազգենի աշխատանքը օրվա լուսանկար է ճանաչվել մարտի 5-ին։ NEWS.am STYLE-ը զրուցել է լուսանկարիչների հետ ՝ պարզելու համար մանրամասները։
Մեզ հետ զրույցում Վազգենն ասաց, որ լուսանկարը ինքն է տեղադրել կայքում, սակայն որպես օրվա լուսանկար այն ընտրվել է կայքի խմբագիրների կողմից։
Վազգենի խոսքով՝ իր լուսանկարը դոկումենտալ է։ «Այնտեղ պատկերված երեխաներին նայելով՝ ամեն մեկը փորձում է ինչ-որ բան զգալ։ Պարզապես այդ երեխաների հայացքը շատ խորը հայացք է», - նշեց նա։
Կարեն Չախալյանն էլ ասաց, որ իր նկարը փիլիսոփայա-հոգեբանական է, հոգեկան ապրումների մասին։
<
<
Շուշան Շատիկյան, NEWS.am STYLE